4.05.2025
Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահը ֆիկտիվ է որակել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Ըստ նրա, այս ընտրությունները «ֆիկտիվ» են և խախտում են երկրի ազգային ինքնիշխանությունը:


«Աբխազիայի փաստացի իշխանություններն այսօր անցկացնում են ոչ լեգիտիմ նախագահական ընտրություններ: Վրաստանը դատապարտում է այդ մտացածին գործընթացը որպես մեր ազգային ինքնիշխանության ևս մեկ խախտում», - գրել է Զուրաբիշվիլին Twitter- ում:


Ավելի վաղ, Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները համարում է անօրինական և միջազգային հանրությանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել «կասեցնելու ընթացիկ ապօրինի գործընթացները»: Թբիլիսին պնդում է, որ ընտրությունները հակասում են միջազգային իրավունքին և չեն ունենա իրավական ուժ:


Ռուսաստանը 2008 թ. օգոստոսի 26-ին Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը: Ռուսաստանի ղեկավարները բազմիցս նշել են, որ վրացական երկու նախկին ինքնավարությունների անկախության ճանաչումը արտացոլում է առկա իրողությունները և ենթակա չէ վերանայման: Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը:


Կիրակի օրը Աբխազիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Ինը հոգի հավակնում են պետության ղեկավարի պաշտոնին, ներառյալ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Ըստ օրենքի, երկու շաբաթվա ընթացքում պետք է անցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային 55-ամյակի կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով