Ադրբեջանը սուվերեն պետություն է և իրավունք ունի գնելու զենքեր այն երկրներից, որտեղից ցանկանում է: Բաքուն ռազմաարդյունաբերության արդիականացման հարցում առաջնորդվում է դիվերսիֆիկացիայի քաղաքականությունից`գնելով արդի զենքեր, այդ թվում Մոսկվայից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վիտալի Արկովը: Ըստ նրա, չնայած ՌԴ-Ադրբեջան ռազմական սերտ համագործակցության, Ադրբեջանի բանակը դե-ֆակտո սերտ կապեր մեջ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի հետ: Նա հավելել է, որ Ադրբեջանի քաղաքականության կարևոր տարրերից է դաշինքներից դուրս գտնվելու քաղաքականությունը: