ՆԱՏՕ-ն հանդես է գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին. Բաքվում լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը: Այդ մասին հայտնում է Report-ը:«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Եվ աջակցում ենք ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»,- նշել է Գոտեմյուլերը: