Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, մոտակա ժամակներս տեղի է ունենալու Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների ջերմացում: Փորձագետները նշում են, որ Թուրքիա-Իսրայել մերձեցման վրա ազդում են մի քանի գործոններ` Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտ, որը զուգորդվել է Ասադի ու Իրանի ուժեղացմամբ, ինչն Իսրայելի ու Թուրքիայի համար սպառնալիք են:Նշվում է, որ ամերիկացիների հետ հակամարտության ֆոնին լիրայի անկման հետևանքով Էրդողանի տնտեսական դժվարություններ է զգում ու Իսրայելը կարող է օգնել Անկարային: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը միաժամանակ ժամանել են Բաքու և հավանաբար հանդիպել են: