Թրամփն ընդգծել է, որ դեռ «չափազանց վաղ է Զարիֆի հետ հանդիպման մասին խոսելը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, որպեսզի Յոթի խմբի (G7) Բիարիցի գագաթնաժողովին ժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, սակայն չի ցանկացել հանդիպել նրա հետ: Այդ մասին նա հայտնել է գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից առաջ:
Թրամփը նշել է, թե Ֆրանսիայի նախագահը հարցրել է՝ արդյոք Սպիտակ տան ղեկավարը «հավանություն տալիս է» Բիարից Զարիֆի ժամանելուն:
«Ես գիտեի այն ամենի մասին, ինչ նա անում էր»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը:
Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ դեռ «չափազանց վաղ է Զարիֆի հետ հանդիպման մասին խոսելը»:
Նշենք, որ Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջ նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի հանգուցային պահերից մեկը:
Բիարիցում Իրանի արտգործնախարարության ղեկավարի խորհրդատվությունները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել արդյունքներից: