Ադրբեջանը չի կարող իրական մրցակից դառնալ ռուսական գազի արտահանմանը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Գրիվաչը: Նա նշել է, որ եվրոպական շուկայում`տարեկան 500 միլիարդ խմ գազ, տաս միլիարդ գազը քիչ է: Ըստ նրա, կարող է մեծանալ մրցակցությունը միայն առանձին երկրներում: Նրա խոսքով, Շահ Դենիզի շահագործումը բավականին թանկ պատմություն է և իր մեջ ռիսկեր է պարունակում: Օրերս կայացավ TANAP գազամուղի շահագործման մեկնարկի արարողությունը, որով ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով արտահանվելու է Թուրքիա ու ԵՄ: