Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հաջողությունն է: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Հասան Օքթայը: Ըստ նրա, Ֆրանսիայի ու Գերմանիայի անդամակցումն այդ գործընթացին, որն իրականացնում էին ՌԴ-ն ու Թուրքիան Աստանայում ու Սոչիում, ընդլայնել է սիրիական հակամարտության բանակցային գործընթացի մասնակիցների շրջանակը: Նա նշել է, որ Ստամբուլի գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ, քանի որ չորս երկրներն էլ երաշխավորել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը: