25.11.2024
ՌԴ-ն կվճարի Եվրախորհրդի բյուջե իր պարտքը 2017 և 2018 թվականների համար
prev Նախորդ նորություն

Թրամփը չեղյալ Է հայտարարել այցը Լեհաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել այցելությունը Լեհաստան: Այդ մասին հաղոդել Է Bloomberg-ը:


Հիշեցնենք, Թրամփը Վարշավայում պետք է մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկրնարկին նվիրված հիշատակի միջոցառումներին: Սակայն նրա փոխարեն Լեհաստան կմեկնի փոխնախագահ Մայք Փենսը:

Թրամփը որոշել է երկրում մնալ Ֆլորիդայի նահանգին մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Ըստ օդերեւութաբանների գնահատականի՝ փոթորիկն ԱՄՆ-ի արեւելյան ափ կխուժի սեպտեմբերի 2-ին, քամու արագությունը կարող Է գերազացել ժամում 200 կիլոմետրը:

Նախագահ Թրամփը խոստացել Է, որ Լեհաստան կայցելի «մոտ ապագայում», բայց հիմա նա պետք է մնա տանը, որպեսզի համոզվի, որ դաշնային կառավարության բոլոր միջոցները կենտրոնացված են վերահաս փոթորկի դեմ: