5.11.2024
ՀՀ-ում իշխանափոխության ֆոնին ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին զսպել Բաքվին առաջանագծում
23.04.2018
ՀՀ-ում իշխանափոխության ֆոնին ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին զսպել Բաքվին առաջանագծում

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։ Այս ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ, հայտնում է մամուլի ծառայությունը: Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն՝ Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։ Շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կնագնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը։ Ավելի վաղ Աարցախի ՊԲ-ից հայտնել էին, որ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ֆոնին առաջանագծում նկատվել էր ադրբեջանական զինտեխնիկանժյի եւ կենդանի ուժի կուտակումներ: