27.11.2024
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շնորհավորել են Բակո Սահակյանին
prev Նախորդ նորություն

Արա Գևորգյանը 18 տարի դադարից հետո Երևանում հանդես կգա համերգով

18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տարին նաև հոբելյանական է՝ լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական բազմաբովանդակալի ուղղու 40 տարին:

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- հայտարարել է Արա Գևորգյանը։

Համերգին կմասնակցեն նաև Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, «Milen show-ballet dance school», հատուկ հյուր` Rony Barrak և այլ անվանի հյուրեր:

«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը աջակցում է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։