Սիրիական Իդլիբում զինված խմբավորումները կարող են հարձակում գործել Լաթակիա և Համա նահանգների վրա, սակայն Սիրիայի բանակն ունի բավականաչափ ուժ և միջոցներ հնարավոր հարձակումներին հակահարված տալու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իդլիբի նահանգապետի պաշտոնակատար Մուհամեդ Ֆադի Սադունը: Նրա խոսքով, «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչ միայն չեն լքել Իդլիբի ապառազմականացված գոտին, այլև գրավել են Լաթակիա-Արիհա մայրուղու` ռազմավարական նշանակության հատվածը: