Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին հոբելյանի կապակցությամբ

169

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։


Երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ նամակում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։


Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...