4.07.2025
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ՀՀ երկու քաղաքացի, կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:


Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։


Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։


ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։


 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին հոբելյանի  կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով