29.07.2025
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի. պաշտպան
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Բելառուսի ժամանակակից ողջ պատմությունը, որը նշանավորվել է պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողություններով և միջազգային լայն համագործակցության ձևավորմամբ, անխզելիորեն կապված է Ձեր անվան հետ:


Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս՝ մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝ հրաշալի կազմակերպված արարողությանը, բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած մեր բովանդակալից զրույցը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների պարկ իմ այցելությունը:


Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կիրականացվեն կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու մեր պայմանավորվածությունները:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

ՌԴ ՊՆ Ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է Հայաստան
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար