25.11.2024
ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը. ուսումնասիրության կարիք կա
prev Նախորդ նորություն

Ուսանողները կկարողանան վճարել ուսման վարձը եկամտային հարկից. օրինագիծը մշակվում է

ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի վերաբերյալ:


«Սիրելի քաղաքացիներ,


քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:


Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել», - ասված է նրա հայտարարության մեջ: