16.07.2025
Հայազգի Սարկիսով եղբայրները ՌԴ ամենահարուստ ընտանիքների ցանկում 8-րդն են. Forbes
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն ու Հնդկաստանը պատրաստ են բանակցել ազատ առևտրի գոտու շուրջ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի նախապատրաստման ավարտի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Մինչ օրս ավարտվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասով պաշտոնական բանակցություններ սկսելու համար: Համապատասխան բանակցային գործընթացի վաղաժամկետ մեկնարկը կարևոր քայլ կլինի Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության ճանապարհին», - ասել է Լավրովը:


 

Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն Վարշավայում
Հաջորդ նորություն next
 ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան
15.07.2025
ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան