21.04.2025
Պակիստանի ցանկանում է փակել իր օդային տարածքը Հնդկաստանի համար
prev Նախորդ նորություն

Հայազգի Սարկիսով եղբայրները ՌԴ ամենահարուստ ընտանիքների ցանկում 8-րդն են. Forbes

Հայազգի Սարկիսով եղբայրները Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում 8-րդ հորիզոնականում են (1,6 միլիարդ դոլար): Ցանկը ներկայացրել է Forbes հանդեսը:


Արդեն հինգերորդ տարին Գուցերիեւների ընտանիքը անընդմեջ պահպանում է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի առաջին հորիզոնականը: Խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի եւ նրա մերձավորների կարողությունը գնահատվում է 5,65 միլիարդ դոլար, տարվա ընթացքում այն կրճատվել Է 320 միլիոն դոլարով:


Forbes-ի ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է Ռոտենբերգների ընտանիքը՝ 5,18 միլիարդ դոլար ակտիվներով: Երրորդ հորիզոնականում է Շայմիեւների ընտանիքը: Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը, ոչ միայն պահպանել են տարածաշրջանի ամենահարուստ բնակիչների կարգավիճակը, այլեւ մեծացրել են իրենց կապիտալները. մեկ տարում նրանց կարողությունն ավելացել Է 320 միլիոն դոլարով՝ հասնելով 2,8 միլիարդի:

ԵԱՏՄ-ն ու Հնդկաստանը պատրաստ են բանակցել ազատ առևտրի գոտու շուրջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան