Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի. նա 800 միլիոն դրամ է վերականգնել
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:
Այս մասին ասել ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), գրում է ՀԺ-ն: Նա նաեւ նշեց, որ քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:
Մամուլում մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններ թեեւ կային, սակայն ՀՔԾ-ն ո՛չ հաստատում էր, ո՛չ հերքում: Այս գործով անցնում է նաեւ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաեւ նրա հետ կապ ունեցող այլ անձնանց տարածքներում եւ առանձնատներում:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի հատկանիշներով, եւ վերաբերվում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։ Այս գործը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի հետ կապ չունի, սակայն չի բացառվում, որ այն միացվի եւ քննվի մեկ վարույթում: