Գագիկ Խաչատրյանն այսօր բերման կենթարկվի, ապացույցները բավարար են. Վանեցյան
Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, առավոտվանից խուզարկություններ են կատարվում Խաչատրյանի տանը, առանձնատանը, գրասենյակներում, ինչպես նաև Խաչատրյանի հետ կապված անձանց տարածքներում:
«Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի, որից հետո կորոշվի մնացած ընթացքը»,- ասաց նա:
Վանեցյանի խոսքով, քրեական գործը հարցուցված է առանձնապես խոշոր չափերի վատման և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով և վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: Նա նաև նշեց, որ չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլինի նաև այլ հոդվածներով՝ դա Քննչական դեպարտամենտի գործառույթն է:
Արթուր Վանեցյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել խուզարկության հետ կապված: Միայն նշեց.
«Եթե չունենայինք ապացույցներ, ապա մենք իրավունք չունենք դրանց բացակայության դեպքում մարդուն բերման ենթարկել կամ այլ գործողություններ իրականացնել: Մեր աշխատանքը բերել է նրան, որ կարող ենք այսօր բերման ենթարկել Գագիկ Խաչատրյանին»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչ օրս նախկին պաշտոնյան մի քանի անգամ հրավիրվել է հարցաքննության:
Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։