21.04.2025
Բեյրութի մոտ կործանված իսրայելական անօդաչուները պայթուցիկ են կրել. «Հիզբոլլահ»
prev Նախորդ նորություն

Իրան-ԱՄՆ հարաբերություններում դրական փոփոխությունների բանալին Վաշինգտոնում է. Ռոհանի

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում դրական փոփոխություններ չեն լինի, եթե Վաշինգտոնը չչեղարկի հակաիրանական պատժամիջոցները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


«Եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի պատժամիջոցներից, ինչպես նաև չհրաժարվի կեղծ ընտրված ճանապարհից մենք ոչ մի դրական փոփոխություն չենք տեսնի: Վաշինգտոնում է դրական փոփոխությունների բանալին», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսության կողմից հեռարձակված ելույթի ընթացքում:


Նա նաև մեկնաբանել է Արևմուտքում հնչող այն հայտարարությունները, թե պետք է խոչընդոտել Իրանին միջուկային զենք ստանալ և ևս մեկ անգամ շեշտել, որ Թեհրանը դրան չի ձգտում:

Բեյրութն ակնկալում է Մոսկվայի միջնորդությունը Իսրայելի հետ հակամարտության լուծման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան