Բեյրութն ակնկալում է Մոսկվայի միջնորդությունը Իսրայելի հետ հակամարտության լուծման համար
Բեյրութն ակնկալում է Մոսկվայի միջնորդությունը Իսրայելի հետ հակամարտության լուծման համար, որին ՌԴ-ն կարող է դյուրըմբռնելի ուղերձ հղել Լիբանանի մայրաքաղաքի արվարձանում անօդաչուների հարվածներից հետո: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Սաադ Հարիրին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցում:
«Լիբանանն ակնկալում է, որ ՌԴ-ն դերակատարություն կունենա լարվածության հետագա աճից խուսափելու համար, ինչպես նաեւ Իսրայելին դյուրըմբռնելի ուղերձ կհղի նրա կողմից ինքնիշխանության խախտումների դադարեցման նպատակով»,- ասել է Հարիրին:
Նա ընդգծել է, որ գրոհները խտաբնակ շրջանների վրա հարվածում են կայունության հիմքերին, որի սահմանները նշված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւում, որն ընդունվել է 2006 թվականի պատերազմից հետո, եւ վտանգավոր էսկալացիայով են սպառնում տարածաշրջանում, որի արդյունքները կանխատեսել հնարավոր չէ: