Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այս մասի հայտնում է 1tv.ge-ն:
Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, նախատեսված է կառավարության ղեկավարի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Այցի շրջանակներում նախատեսված է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որը քիչ անց կշարունակվի երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափում: Հանդիպումից հետո Մամուկա Բախտաձեն և Սերգեյ Ռումասը մամուլի առջև հանդես կգան հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպելու Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Վրաստանի վարչապետի գլխավոր պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի խորհրդարանի ֆինանսական և բյուջետային կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն: