Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեւարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցել են ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունից:
Այլ մանրամասներ կոմիտեից չհաղորդեցին:
Նշենք, որ միչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել զինծառայողին:
19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Նրա կարծիքով՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։
Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը, դեռեւս չպարզված հանգամանքներում, լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ ձերբակալվածներ չկան: