10.06.2025
Փորձագետ. Իսրայելը համագործակցում է քրդերի հետ՝ Թեհրանին հակազդելու համար
prev Նախորդ նորություն

Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն մեկնաբանել է Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։


Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր HDP-ից առաջադրված քաղաքապետների թեկնածուներին: Մինդեռ հիմա նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ են: «Բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև հանրությունը, պետք է արձագանքի ժողովրդի կամքին հակառակ արված այդ ստոր գործընթացին: Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին»- նշել է Փայլանը:

Ասադի բանակը Իդլիբում նոր տարածքներ է վերցնում վերահսկողության տակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը