22.09.2025
Վրաստանի վարչապետ. Թույլ չենք տա հեղափոխություն սարքել
30.11.2018
Վրաստանի վարչապետ. Թույլ չենք տա հեղափոխություն սարքել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանրապետության բնակչությանը հավաստիացրել է, որ իշխանությունները «անպատասխանատու ղեկավարներին» թույլ չեն տա հեղափոխություն սարքել: «Ուժը միասնության մեջ է», ընդդիմադիր միավորումը հրաժարվել է ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 28-ին, եւ հայտարարել է դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք անցկացնելու մասին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով: «Մենք թույլ չենք տա, որ անպատասխանատու ղեկավարների պատճառով վտանգ սպառնա մեր քաղաքացիներին: Մենք թույլ չենք տա հեղափոխական կամ ռեւանշիստական սցենարներ եւ հասարակական կյանքում անհամաձայնություն եւ անկարգություն մտցնելու փորձեր: Պետությունը կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը եւ կպաշտպանի խաղաղ բողոքի իրավունքը: Ընտրություններն ավարտվել են, եւ երկիրը պետք է վերադառնա կյանքի սովորական ռիթմին»,-հայտարարել է Բախտաձեն: