19.04.2025
Վլադիմիր Պուտինը պարգատրել է Հայաստանի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին
prev Նախորդ նորություն

Իրանի հետ կապերի համար ԱՄՆ-ն սև ցուցակ է ներառել հայաստանյան երկու ընկերության

ԱՄՆ առեւտրի նախարարությունը սեւ ցուցակի մեջ է ներառել հայաստանյան երկու ընկերություն՝ իրանական կողմի հետ գործարար կապերի համար: Այս մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում:


Մասնավորապես, պատժամիջոցները սահմանվել են Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) եւ «Մարկել» ՓԲԸ-ի դեմ, քանի որ ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել եւ վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ անձը, որը ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է եւ «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:


Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին:


Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ էր ներառել նաեւ ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից եւ Մեծ Բրիտանիայից:


 


 

Facebook-ը հատատել է, որ վերծանել և լսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար