24.11.2024
Իրանի հետ կապերի համար ԱՄՆ-ն սև ցուցակ է ներառել հայաստանյան երկու ընկերության
prev Նախորդ նորություն

Facebook-ը հատատել է, որ վերծանել և լսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

Facebook ընկերությունը հաստատել է, որ իր աշխատակիցներն օգտվել են կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու և լսելու համար: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:


Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի զրույցների գաղտնալսումը և ձայնագրությունն իրականացվել է միայն նրանց համաձայնությամբ և այլևս չի կիրառվում սոցցանցում: «Ինչպես և Google և Apple ընկերությունները, ավելի քան մեկ շաբաթ առաջ մենք դադարեցրել ենք վերլուծել օգտատերերի զրույցների ձայնագրությունները»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:


Նշվում է, որ Messenger ծառայության հաղորդակից անանուն ձայնային հաղորդագրությունները վերծանելով ընկերությունը ստուգել է իր ծրագրային ռոբոտի աշխատանքի արդյունավետությունը, իսկ տեղեկատվությունը հավաքելու նպատակը եղել է գովազդային հայտարարությունները և տեղեկատվական առաջարկները օգտատերերի պահանջներին համապատասխանեցնելը: 


Bloomberg-ը հիշեցնում է, որ Facebook-ն իր օգտատերերին չի տեղեկացրել, որ իրենց խոսակցությունների ձայնագրությունը կարող է հայտնվել երրորդ անձի ձեռքում: