ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից հետո այցով մեկնել է Վրաստան: Բոլթոնը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի և պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ, որոնց ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության կարևորությունը անվտանգության ոլորտում: