26.11.2024
7,5 հազար եվրո. ՀՀ-ն «Մարտի 1»-ի գործերով ՄԻԵԴ որոշումներով փոխհատուցում է տրամադրելու
prev Նախորդ նորություն

Վատ լուր ունեմ` ձնահոսքի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Նա առաջարկեց հավաքվածներին մեկ րոպե լռությամբ հարգել զինծառայողի հիշատակը:


«Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին մահացած են գտել: Ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին և մտերիմներին»,- ասաց Փաշինյանը:


Հիշեցենք, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին՝ ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրել: