Հայաստանն ու Ռուսաստանը դեռ համաձայնության չեն եկել գազի գնի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջեւ շարունակվում են: Սա աշխատատար գործընթաց է»,–նշեց նա։ Հիշեցնենք, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի: