26.11.2024
Մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը
prev Նախորդ նորություն

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն մտադիր է սահմանել «Սկրիպալի գործով» նոր սանկցիաներ ընդդեմ ՌԴ-ի

ԱՄՆ ադմինիստրացիան մտադիր է սահմանել «Սկրիպալի գործով» սանկցիաների երկրորդ մասն ընդդեմ Ռուսաստանի, հայտնել է ТАСС-ի թղթակցին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք չենք կանխագուշակում սանկցիաների մասին որոշումը, մենք մտադիր ենք կատարել ամերիկյան օրենսդրության պահանջները», - նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ մատնանշելով քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և 1991 թվականից սկսած դրա ռազմական կիրառման արգելքի մասին օրենքը, որը կարգադրում է սահմանել սանկցիաներ:

«Սկրիպալի գործով» սանկցիաների առաջին մասը սահմանվել էր ամերիկյան կողմից օգոստոսի 27-ին: Այդ ժամանակ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ եթե 90 օր անց Մոսկվան չհամապատասխանի մի շարք չափորոշիչների, ապա նոր սանկցիաներ կսահմանվեն: Սակայն օրենքով նախատեսված 90 օրերը լրացան, իսկ ԱՄՆ-ի ադմինիստրացիան դեռևս որևէ նոր գործողություն չի նախաձեռնել:

Սանկցիաների երկրորդ մասը նախատեսում է, մասնավորապես, ԱՄՆ նախաձեռնությամբ երկկողմանի դիվանագիտական հարաբերությունների կրճատում կամ նույնիսկ դրանց դադարեցում, ավելին, բացի պարենամթերքից այլ ցանկացած ամերիկյան ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան ամբողջությամբ կարգելվի, ինչպես նաև կարգելվի ռուսական ապրանքների, այդ թվում նավթի և նավթամթերքի ներմուծումը Միացյալ Նահանգներ, իսկ Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող ցանկացած ավիաընկերության ինքնաթիռները կզրկվեն ԱՄՆ-ում վայրէջք կատարելու իրավունքից:

Պետդեպարտամենտում հրաժարվել են հայտնել, թե որ տեղեկությունների հիման վրա են կայացվել Ռուսաստանի՝ Սոլսբերիում թունավորմանը մասնակցելու վերաբերյալ միանշանակ եզրակացությունները: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ չէին ցանկանա դիմել սահմանափակումների երկրորդ փուլի իրագործմանը, ինչի համար Ռուսաստանը պետք է հավաստիացնի ամերիկյան կողմին, որ այլևս չի խախտի միջազգային իրավունքի դրույթները քիմիական զենքի արգելքի վերաբերյալ, ինչպես նաև պետք է թույլ տա ՄԱԿ-ի ներկայացուցիչներին և միջազգային անկախ դիտորդներին տեղում ստուգումներ անցկացնել երաշխավորելու, որ կառավարությունն այլևս չի կիրառի քիմիական զենք՝ խախտելով միջազգային իրավունքը: