25.04.2025
Փորձագետ. ԱՄՆ-ն ցանկանում է տապալել իրանական ռեժիմը
prev Նախորդ նորություն

Իրանը հայտարարել է հրթիռային ծրագրի շարունակության մասին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազի Շեկարչին կրկին հաստատել է պետության հզորացման քաղաքականությունը և հայտարարել, որ հայրենական հրթիռների թեսթավորումը շարունակվելու է, հաղորդում է Tasnim-ը:

Գեներալ Աբոլֆազի Շեկարչին ուշադրություն չի դարձրել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ Արևմուտքի վերջին մեկնաբանություններին և հայտարարել է, որ հրթիռների թեսթավորումն ու Իրանի զինուժի հզորացումն արվում է միայն պաշտպանության նպատակով և համապատասխանում է զսպման քաղաքական ռազմավարությանը:

«Մենք կշարունակենք հրթիռների թենթավորումն ու մշակումը»,- ասել է նա և հավելել, որ հրթիռային ծրագրի մասին օտարերկրացիների հետ ցանկացած բանակցությունները բացառվում են, երբ խնդիրը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը:

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիրն անկասկած կհզորացնի իր զինուժը՝ ներառելով հրթիռային ծրագիրը, ինչն արվում է միայն պաշտպանության նպատակով:

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը «սյուրռեալիզմ» է անվանել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար