27.07.2025
Իրանը հայտարարել է հրթիռային ծրագրի շարունակության մասին
prev Նախորդ նորություն

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը «սյուրռեալիզմ» է անվանել

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի մոտեցումը սյուրռեալիզմ է անվանել:


«Քիչ է, որ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և անգամ սպառնում պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում հետևել ամերիկյան անօրինական պատժամիջոցներին, այժմ էլ ամերիկացիները մեղադրում են Իրանին այդ համաձայնագրի խախտման համար»,- ասել է Զարիֆը:


Շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել՝ ի հեճուկս ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նա նշել է, որ խոսքը «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որն ունակ է մի քանի մարտագլխիկ կրել»:

Քաթարը դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին