28.04.2025
Սաակաշվիլին հայտարարել է երկիր վերադառնալու պատրաստակամության մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Սենատը կոչ է արել Թուրքիային ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջեյմս Ինհոֆը, մեկնաբանելով ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման ռուս-թուրքական գործարքը, կոչ է արել Թուրքիային ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ այլապես սպառնալով, որ զինատեսակի ձեռքբերումը հետևանքներ կունենա Թուրքիայի համար:


Ինչպես գրում է Bloomberg-ը, Ինհոֆը շեշտել է, որ C-400-ի գնման դեպքում Թուրքիան կզրկվի ամերիկյան F-35 կործանիչներից:


«C-400-ի գնման գործընթացը պետք է դադարեցվի, այլապես Թուրքիային որոշակի հետևանքներ են սպասվում», - ասել է պաշտոնյան՝ միևնույն ժամանակ նշելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր:

Նոր քրգործ. «Ֆլեշ»-ի Բարսեղը ստիպել է քաղաքացուն գրավադրել բնակարանն ու վճարել իր պարտքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար