28.03.2024
Մոտակա տարիներին կմիանանք աշխարհի ամենազարգացած երկրների ընտանիքին՝ Եվրոպային. Իվանիշվիլի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նազարբաևը կյանքից դժգոհողներին խորհուրդ է տվել այցելել գերեզմանատներ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել իրենց կենսամակարդակից դժգոհ քաղաքացիներին այցելել հիվանդանոցներ ու գերեզմանատներ:


«Մենք հաճախ ենք կյանքից բողոքում՝ սա չի հերիքում, նա չի հերիքում: Եթե կյանքը շատ է բարդացել՝ գնա, քայլիր հիվանդանոցներում, ծայրահեղ դեպքում՝ գերեզմանատանը: Նրանց համար, ովքեր այնտեղ պառկած են, շատ ավելի վատ է, քան քեզ համար», - ասել է նախագահը:


Նրա խոսքով՝ Ղազախստանի բնակիչները հաճախ դժգոհում են՝ չնկատելով այն, ինչ ունեն, հատկապես՝ առողջությունը:


Երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել «ուշքի գալու» և շատ աշխատելու դեպքում: Ըստ Նազարբաևի՝ հենց այս ամենը պետք է սովորեցնել երկրի երիտասարդությանը:


 

Կրեմլը մեկնաբանել է Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար