26.11.2024
Առաջնագծում Ադրբեջանը բացել է նոր ռազմական հոսպիտալ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը, ՌԴ-ն և Իրանը դյուրացնում են փոխադրումները Հյուսիս-Հարավ միջանցքով

Ադրբեջանը, ՌԴ-ն և Իրանն աշխատանքային խումբ են ստեղծում Հյուսիս-Հարավ միջանցքով մարդկանց և բեռների փոխադրումների ժամանակ վարչական խոչընդոտների վերացման համար:


ՌԴ-ի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են համատեղ տրանսպորտային ընկերություններ ստեղծել:


Հյուսիս-Հարավ միջանցքն անցնելու է ՌԴ-ի, Ադրբեջանի և Իրանի տարածքով: