10.07.2025
Ռուսթավի 2-ի նոր սեփականատերը որոշել է վաճառել հեռուստաալիքը
prev Նախորդ նորություն

Սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճն է. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի շուրջ ստեղծված իրավիճակին:


«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:


Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»:

Տրանսկասպյան գազամուղ. Արևմուտքի լոբբինգ և ռուս-իրանական հակաքայլեր
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ