Թուրքիայում 14 տոկոսով աճել է գազի ու էլեկտրականության գինը, հայտնում է Reuters-ը։ Տարվա սկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ անկում է ապրել 42 տոկոսով՝ կապված դրամավարկային քաղաքականության վրա նախագահ Թայիփ Էրդողանի ազդեցության եւ Միացյալ նահանգների հետ սրվող ճգնաժամի շուրջ մտահոգությունների հետ։ Լիրայի անկումը բերել է սննդամթերքի եւ բենզինի գների աճին։ Պետական «Բոթաս» օպերատորը բարձրացրել է բնական գազի գինը 14 տոկոսով՝ արդյունաբերական օգտագործման եւ 9 տոկոսով՝ սպառողների համար։ Էներգետիկ կարգավորող մարմինը հայտարարել է նաեւ, որ 14 տոկոսով կբարձրանան նաեւ էլեկտրաէներգիան արդյունաբերական օգտագործման եւ 9 տոկոսով՝ սպառման համար։