Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը տեղի կունենա Երևանում ապրիլի 10-13-ը: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման ծախսերը կկատարվեն 2019 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ներկայացուցչական ծախսերի հաշվին: