2019թ.-ին Վրաստանն ԱՄՆ-ում գործող լոբբիստական կառույցներին կվճարի 1,530 միլիոն դոլար՝ առևտրի և ներդրումների ոլորտում խորհրդատվության համար: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը ամերիկյան Hill and Knowlton Strategies LLC (H&K) լոբբիստական ընկերության հետ 750 հազար դոլարի պայմանագիր է կնքել՝Վրաստան ներդրումների ներգրավման հարցում խորհրդատվության համար:Բացի այդ, Վրաստանի կառավարությունն երկարաձգել է համագործակցության մասին պայմանագիրը մեկ այլ լոբբիստական կառույցի՝ Chartwell Strategy Group, LLC հետ: