12.07.2025
Թուրքմենստանը լոբբինգ է անում Ադրբեջանով Աֆղանստանից Եվրոպա տրանսպորտային միջանցքը
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոհանի

Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:


«Իրանը հանդես է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում է երկխոսություն վարել, նա պետք Է նախեւառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,- նշել է նա:


Իրանի նախագահը նշել է, որ իր երկրի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»: «Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,- ընդգծել է նա:

Թուրքիայի ԱԳՆ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Ասիայի համար «պատուհան է դեպի Եվրոպա»
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ