Ուզբեքստանը հետաքրքրված է ընդլայնել արտաքին բեռնափոխադրումները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուզբեքստանի դեսպան Շերզոդ Ֆայզիևը: Նա նշել է, որ ԲԹԿ—ով այժմ իրականացվում են փոխադրումներ Կենտրոնական Ասիայից `Կասպից ծովով դեպի Կովկաս: Ըստ նրա, ԲԹԿ-ի գործարկումն ու Ալյաթ նավահանգստի կառուցումը թույլ կտա մեծացնել տարածաշրջանի տրանսպորտային-կոմունիկացիոն ներուժը: Նա հավելել է, որ Ադրբեջանը նույնպես հետաքրքված է Ուզբեքստանի ներուժով ու կարող է օգտագործել Նավոի ազատ տնտեսական գոտին: