Ոստիկանապետը հերթական կադրային փոփոխություններն է կատարել

132

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք կադրային փոփոխություններ է իրականացրել:


Մասնավորապես, նրա հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ:


Ոստիկանապետի այլ հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել նաև ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։


Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնում, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի ռեզերվում:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...