24.11.2024
Ոստիկանապետը հերթական կադրային փոփոխություններն է կատարել
prev Նախորդ նորություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին 6.5% աճ է արձանագրել

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ:


ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, առևտրի շրջանառության աճը կազմել է 8.9 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է աճ՝ շուրջ 0.1 տոկոսով: Արտահանման ծավալների նվազում է նկատվել՝ 0.5 տոկոսով, ներմուծումը նույնքան աճ է արձանագրել:


Զգալիորեն աճել է մատուցած ծառայությունների ցուցանիշը՝ 15.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6.9 տոկոսով:


Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին շինարարության ծավալն ավելացել է 4.7 տոկոսով: Նվազում է արձանագրվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում՝ այն նվազել է 7.4 տոկոսով: