23.04.2025
Կրեմլը ներկայացրել է Դոնբասի մասին Զելենսկու հետ Պուտինի խոսակցության մանրամասները
prev Նախորդ նորություն

Twitter-ում տարածվել է Վրաստանում ընթացող զորավարժությունների տեսագրությունը

ԱՄՆ-ի զորքի եվրոպական հրամանատարությունը Twitter-ում տարածում է Վրաստանում ընթացող «Agile spirit 2019» զորավարժությունների տեսագրությունը:


Ինչպես երևում է կադրերում, Վազիանիի ռազմաբազայում անցկացված ուսուցման ժամանակ զինվորները ամերիկյան տարբեր զենքի հետ միասին կիրառում են նաև «Ջավելինների» հրթիռային համալիրները:


ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Վրաստանին 75 միլիոն դոլլար արժողությամբ երրորդ սերնդի հակատանկային հրթիռային համալիերների փոխանցման որոշումը կայացրել էր 2017 թվականին:


«Agile spirit 2019» բազմազգ զորավարժությունը նախորդ տարիների հետ համեմատ այս տարի ամենամասշտաբայինն է:


Զորավարժություններին ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկիր:


«Agile spirit 2019» զորավարժությունն սկսվել է հուլիսի 27-ին և ավարտվելու է օգոստոսի 9-ին:

SOCAR-ը պլանավորում է Թուրքիայում կատարել «Մերկուրի» նավթաքիմիական համալիրի հիմնարկեքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար