Կրեմլը ներկայացրել է Դոնբասի մասին Զելենսկու հետ Պուտինի խոսակցության մանրամասները

121

Կիեւի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորումը:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դեէսկալացիայի համար նախեւառաջ անհրաժեշտ է բացառել ուկրաինացի զինվորականների կողմից բնակավայրերի գնդակոծումը, ինչը հանգեցնում է խաղաղ բնակչության շրջանում զոհերին:

«Հաստատվել է նաեւ Մինսկի համաձայնությունների հաջորդական իրականացման կարեւորությունը, ներառյալ ԴԺՀ-ին եւ ԼԺՀ-ին հատուկ կարգավիճակ շնորհելը:

Այս համատեքստում նշվել է կողմերի միջեւ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, ներառյալ Մինսկի Կոնտակտային խմբի շրջանակում», - ասվում է հաղորդագրությունում:

Պուտինը եւ Զելենսկին նաեւ պայմանավորվել են ակտիվացնել ձերբակալվածներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...