26.11.2024
Twitter-ում տարածվել է Վրաստանում ընթացող զորավարժությունների տեսագրությունը
prev Նախորդ նորություն

SOCAR-ը պլանավորում է Թուրքիայում կատարել «Մերկուրի» նավթաքիմիական համալիրի հիմնարկեքը

SOCAR Turkey Enerji ընկերությունը (Ադրբեջանի SOCAR-ի դուստր ձեռնարկություն) նախատեսում է 2020 թ. առաջին կեսին Թուրքիայում կատարել «Մերկուրի» նավթաքիմիական համալիրի հինարկեքը, հայտնել է SOCAR Turkiye Enerji-ի ղեկավար Զաուր Գահրամանովը:


«2020 թվականի առաջին կիսամյակում մենք նախատեսում ենք Թուրքիայում կատարել նոր նավթաքիմիական համալիրի հիմնարկեքը: SOCAR-ի համար այս ներդրումները, ինչպես և մնացած բոլոր նախագծերը, մեծ նշանակություն ունեն: Այս ձեռնարկության շահագործմամբ Թուրքիան կլուծի մաքրված տերֆթաթթվի (PTA) ներմուծման հարցը», - ասել է Գահրամանովը:


SOCAR Turkey Enerji-ի ղեկավարը հիշեցրել է, որ նոր համալիրը կկառուցվի Ալիաղայի տարածքում ՝ Petkim նավթաքիմիական համալիրի և STAR նավթավերամշակման գործարանի հարևանությամբ: