24.11.2024
Թուրքիայի ԱԳՆ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Ասիայի համար «պատուհան է դեպի Եվրոպա»
prev Նախորդ նորություն

Հայ սակրավորները երկու ամսում Սիրիայում ականազերծել են 28063 քմ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք: Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։


Մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 638 հիվանդ, մանկաբույժը զննել է 267 երեխայի, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 65 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 280 հիվանդի։


Ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել։