26.11.2024
Հայաստանի դպրոցականների համար Երևանում կանկացվի ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն եւ մի շարք արեւմտյան երկրներ ՌԴ սահմանների մոտ լարվածությունն ավելացնում են. Լավրով

ԱՄՆ-ն եւ մի շարք արեւմտյան երկրներ ՌԴ սահմանների մոտ լարվածությունն ավելացնում են, ինչի հետեւանքով ռազմավարական անորոշության մթնոլորտը խորանում է, առաջանում են իրավիճակներ, երբ «վերադարձի կետը» կարող էր անցնել: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Եվրախորհրդարանում 12-րդ եվրոպական ռուսական համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի Եվրախորհրդարանում անցկացվում է եվրոպական ռուսական համաժողովը, որը նվիրված է «Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների էսկալացիան. ռազմական հակամարտության դեպքում Եվրոպայի ապագան» թեմային:


«Այս նիստի թեմայի արդիականությունը չի կարելի գերագնահատել: Եվրոատլանտիկայում դժվար իրավիճակը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման նեղ շահադիտական գծի անմիջական հետեւանքն է, Եվրոպայում նոր բաժանարար գծերի ստեղծումը»,- նիստին ուղերձն ընթերցել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

«Այսօր ԱՄն-ն, մի շարք այլ արեւմտյան երկրներ շարունակում են բորբոքել լարվածությունը, այդ թվում, Ռուսաստանի սահմանների մոտ: Արդյունքում, ռազմավարական անորոշության մթնոլորտը սրվում է, երբ «վերադարձի կետը» կարող է անցնել»,- նշվում է ուղեւձում:

«Ձեր հանդիպումները կարեւոր հարթակ են դարձել Ռուսաստանի եւ ԵՄ երկրների լայն հանրության միջեւ երկխոսության զարգացման համար: Այսօր, երբ Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները հեռու են նորմալ լինելուց, նման պայմանները, որոնք ուղղված են ազգերի միջեւ վստահության եւ փոխըմբռնման պահպանմանը, արժանի են հարգանքի»,-նշված է ուղերձում: