26.11.2024
«Իմ քայլը» դաշինքի դրամահավաք երեկոյի ընթացքում հավաքվել է 236 միլիոն դրամ
prev Նախորդ նորություն

Արա Բաբլոյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երևանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւին: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:


ԱԺ-ից հայտնում են, որ Արա Բաբլոյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երեւանում:


Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի խորացմանն ու ամրապնդմանը:


Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ լիագումար նստաշրջանի անցկացման համար հայկական կողմը արել է հնարավորը եւ ակնկալվում է արդյունավետ աշխատանք:


Ասաֆ Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցնեն շահագրգիռ քննարկումների ու փոխհամաձայնության մթնոլորտում:


Զրուցակիցները քննարկել են նստաշրջանի աշխատանքներին վերաբերող ընթացակարգային հարցեր, անդրադարձել սեւծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին, ներկայացրել իրենց տեսակետները որոշ խնդիրների առնչությամբ: